Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահը ԵՄ դիտորդների հետ ծանոթացել է սահմանային իրավիճակին
«Պատիվ ունեցանք հյուրընկալելու Լյուքսեմբուրգից ժամանած պատվիրակությանը՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզելերի գլխավորությամբ»․ այս մասին X-ի էջում հայտնում են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունից։
«Հյուրերը միացել են Երասխի հատվածում իրականացվող պարեկությանը՝ տեղում իրավիճակի մասին ավելին իմանալու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։