19 Հոտ
2024
12.2° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչպես է ԿՀՎ-ն «հովանավորում» Փաշինյանին. Հայաստանի վարչապետը թքած ունի հայերի շահերի վրա՝ ի նպաստ Ալիևի և ԱՄՆ-ի․ Комсомольская Правда

Ինչպես է ԿՀՎ-ն «հովանավորում» Փաշինյանին. Հայաստանի վարչապետը թքած ունի հայերի շահերի վրա՝ ի նպաստ Ալիևի և ԱՄՆ-ի․ Комсомольская Правда

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն ներկայացուցիչները Հայաստան են ժամանել հենց այն պահին, երբ այնտեղ թեժանում են բողոքի ցույցերը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով, գրել է Комсомольская Правда-ն:
Տեղի բնակիչները թշնամաբար են վերաբերվում իշխանությունների՝ սահմանազատման վերաբերյալ որոշմանը և պահանջում են հրաժարվել տարածքային զիջումներից: Թեև Փաշինյանը վստահեցնում է, որ չզիջելու պարագայում՝ Ադրբեջանը պատերազմ կսկսի, Ղարաբաղի պատմությունը ցույց է տալիս՝ համաձայնեցված սահմանի առկայությունը կամ բացակայությունը որևէ կերպ չի ազդում հարևան պետություն ներխուժելու ծրագրերի վրա: Ավելին, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացն ընթանում է միայն Բաքվին ձեռնտու պայմաններով։ Փաշինյանի թիմը փաստացի գործում է առանց բնակչության շահերը հաշվի առնելու՝ թույլ տալով «ուղիղ» գծել սահմանը և միևնույն ժամանակ անտեսելով տեղի բնակիչների առջև ծառացած խնդիրները։
Ինքը՝ նախագահ Իլհամ Ալիևը, վերջերս ցուցադրական հպարտությամբ հայտարարեց, որ գլխավոր դերը Երևանի և Բաքվի հարաբերություններում Ադրբեջնինն է: Նա հասկացրեց՝ այսուհետ Փաշինյանը գործելու է միայն այնպես, ինչպես Բաքուն է ցանկանում, և ուժային նոր գործողություններ կազմակերպելու կարիքն այլև չկա։ Եթե Ալիևը պահանջի, որ Զանգեզուրը նույնպես «վերադարձվի», ապա Փաշինյանը դա կանի անմիջապես, որպեսզի «վերացնի նոր պատերազմի հեռանկարը»։
Երևան մեկնած Քոհենը ոչ մի կերպ չարձագանքեց Տավուշի ճգնաժամին, չքննադատեց կողմերից ոչ մեկին, ամեն ինչ խաղաղ ճանապարհով լուծելու կոչեր չհնչեց։ Հավանական է, որ նա կարող էր միայն խորհուրդ տալ Փաշինյանին և Գրիգորյանին իրավիճակը կայունացնելու հարցում, քանի որ Սպիտակ տան համար կարևոր է չկորցնել վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ։
Հետաքրքիր է նաև, որ Գրիգորյանին մեկ անգամ չէ, որ անվանել են ամերիկյան հետախուզության հովանավոր, որի գլխավոր խնդիրը Հայաստանում ռուսամետ շահերը մաքրելն է։ Մյուս կողմից, Քոհենը համարվում է ֆինանսական լրտեսության մասնագետ և հետևում է Երևանի կողմից հակառուսական պատժամիջոցների պահպանմանը։ Ստացվում է, որ ամեն ինչ ընթանում է ըստ ԿՀՎ պլանի: