24 Նոյ
2024
12.4° c ԵՐԵՎԱՆ
14.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առանց սահմանների հստակեցման անհնար է երաշխավորել ՀՀ անվտանգությունը․ Լեոնիդ Կալաշնիկով

Առանց սահմանների հստակեցման անհնար է երաշխավորել ՀՀ անվտանգությունը․ Լեոնիդ Կալաշնիկով

«Թեպետ որոշ հայ քաղաքական գործիչներ բողոքում են ոչ բավարար աջակցությանից, բայց Հայաստանն իրական ազդեցություն չունի ՀԱՊԿ-ի աշխատանքի վրա»,- հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։

Նա ընդգծել է, որ առանց սահմանների հստակեցման անհնար է երաշխավորել անվտանգությունը։ «Որոշ հայ քաղաքական գործիչների կողմից հնչող այս աղաղակները, թե մեզ չօգնեցիք, լրիվ անհիմն են, քանի որ բոլորը՝ հատկապես խորհրդարանական վեհաժողովը, հասկանում են, թե ինչ է սահմանը, սահմանազատումը, սահմանագծումը»,- նշել է պատգամավորը։ Կալաշնիկովը հիշեցրել է, որ Ղազախստանում ՀԱՊԿ-ն առանցքային դեր է խաղացել իրավիճակի կայունացման գործում։ Նա նաև հավելել է, որ համաշխարհային անվտանգության համատեքստում երկրները սկսում են գիտակցել իրենց առջև ծառացած սպառնալիքները և փոխում են իրենց դիրքորոշումները։ Վրաստանը, չնայած Ռուսաստանի հետ նախկին հարաբերություններին, ընդունել է նոր օրենք, որը բողոքի ցույցեր է առաջացրել, սակայն ուղղված է ազգային անվտանգության ամրապնդմանը: