24 Նոյ
2024
13.1° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել Սանոսյանի մոր առանձնատուն կառուցելու փաստով

Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել Սանոսյանի մոր առանձնատուն կառուցելու փաստով

Հակակոռուպցիոն կոմիտեում ստուգումներ են իրականացվում ՀՀ տարածքային կառուցվածքների և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու փաստով․ այս մասին տեղեկացել է Sputnik Արմենիան Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ «Հետքը» գրել էր, որ Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում։

Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանն արձագանքել էր այդ հրապարակմանը` նշելով, որ առանձնատունը կառուցում են Սանոսյանի եղբայրները։

Նա ընդգծել էր, որ առանձնատունը նախարարին վերագրելը և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են։