Կտրուկ քայլերն ու շրջադարձը դեպի Արևմուտք բացատրվում է միայն Հայաստանի ղեկավարության՝ պետությանը վնաս հասցնելու ցանկությամբ․ միջազգային մամուլ
Հայաստանի ջանքերը Եվրոպային ինտեգրվելու ուղղությամբ կարող են աղետով ավարտվել Երևանի համար, գրել է National Interest-ը: Ըստ հոդվածի՝Փաշինյանը քննադատական մոտեցում չունի ԵԱՏՄ-ի նկատմամբ, ի տարբերություն՝ ՀԱՊԿ-ի, որից սպառում է դուրս գալ։ Միևնույն ժամանակ՝ ՀՀ ղեկավարը չի նշել, որ ցանկանում է փոխարինել ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ով։ Այնուամենայնիվ, Կրեմլն այլևս չի դիտարկում ԵՄ-ը և ՆԱՏՕ-ն որպես առանձին միավորներ։ «2018 թվականին գունավոր հեղափոխությամբ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր նա խոսել է եվրաինտեգրման մասին՝ միաժամանակ ավելացնելով տնտեսական համագործակցությունն ու առևտուրը Ռուսաստանի հետ։ Հայաստանը, խախտելով Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները, դեպի Ռուսաստան արևմտյան ապրանքների հիմնական վերաարտահանողն է», – նշվել է հոդվածում։ Ըստ հոդվածագրի՝ Կրեմլը կցանկանար Փաշինյանին փոխարինել ռուսամետ ռեժիմով։ Ռուսական լրատվամիջոցները, որոնք շարունակում են մեծ լսարան ունենալ Հայաստանում, պաշտպանում են Բագրատ Սրբազանի ղեկավարած ցույցերի՝ Փաշինյանի պաշտոնանկության պահանջները՝ մեղադրելով նրան 2020 և 2023 թվականներին Հայաստանի ռազմական պարտությունների մեջ:
ՀԱՊԿ-ում Հայաստանի ապագայի մասին Московский Комсомолец-ը զրուցել է քաղաքագետ Ալեքսեյ Ձերմանտի հետ։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանն ուզում է զբաղվել անվտանգության խնդիրներով, ապա նրան պարզապես անհրաժեշտ է անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Նման կտրուկ քայլերն ու շրջադարձը դեպի Արևմուտք կարելի է բացատրել միայն Հայաստանի ղեկավարության՝ պետությանը վնաս հասցնելու ցանկությամբ։ «Հիմա լիդերության քաղաքական խաղ է, և հանրապետության համար նման դժվարին ժամանակներում դա շատ վտանգավոր է։ Հայաստանի փոխարեն ոչ ոք չի որոշի՝ մնալ ՀԱՊԿ-ում, թե դուրս գալ։ Բայց եթե մտածենք ապագայի մասին, ապա ոչ ոք, բացի ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից, չի կարողանա լիովին ապահովել հայ բնակչության անվտանգությունը», – նշել է քաղաքագետը։