25 Նոյ
2024
8° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանրաքվե կարող է անցկացվել, եթե կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեն որոշակի տարածքների փոխանակման շուրջ. վարչապետի աշխատակազմ

Հանրաքվե կարող է անցկացվել, եթե կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեն որոշակի տարածքների փոխանակման շուրջ. վարչապետի աշխատակազմ

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը անդրադարձել է նաև այն կարծիքներին և պնդումներին, որ որևէ տարածքի կամ գյուղերի վերադարձը պետք է իրականացվի հանրաքվեով, և նման ձևով սահմանազատում իրականացնելը խախտում է ՀՀ Սահմանադրությունը։  Ծառուկյանը հիշեցրել է, որ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ երկրի տարածքային փոփոխությունները պարտադիր կերպով իրականացվում են հանրաքվեով, սակայն այստեղ խոսքը գնում է ոչ թե տարածքային փոփոխության մասին, այլ արդեն իսկ գոյություն ունեցող և իրավաբանորեն հիմնավորված սահմանագծի վերականգնման աշխատանքի։

«Հանրաքվե կարող է անցկացվել և, ամենայն հավանականությամբ, կանցկացվի այն դեպքում, եթե կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեն որոշակի տարածքների փոխանակման շուրջ, այդ թվում՝ անկլավների, որոնց փոփոխության դեպքում միանշանակ տեղի է ունենալու հանրաքվե»,- ասել է Գոռ Ծառուկյանը։