25 Նոյ
2024
9.5° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինֆլյացիոն լուրջ գործըթացներ ունենք. Վահե Դավթյան

Ինֆլյացիոն լուրջ գործըթացներ ունենք. Վահե Դավթյան

Իշխանության ներկայացրած տնտեսական աճը սիտուատիվ է, որը որևէ կերպ դրական չի անդրադառնում մարդկանց կյանքի վրա. Սուրբ Աննա եկեղեցու բակում ասել է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագետ Վահե Դավթյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը խոսում է ՀՆԱ-ի մասին, իսկ այդ երկնիշ աճը, որպես կանոն դոմինանտ ՀՆԱ-ի աճի մասին է, երբ պարզապես գնաճի ֆոնին աճում է գումարի շրջանառությունը:

«Զուտ քանակական առումով, տպավորություն է, թե մենք տնտեսական բարվոք վիճակում ենք, մինչդեռ առավել քան ակնհայտ է, որ տնտեսական իրական վիճակը, ՀՆԱ-ի աճը գնահատելու համար, մենք պետք է ուղիղ կապով կորելացնենք մարդկանց կյանքի որակի հետ սպառողական զամբյուղի հետ, այն, ինչն այսօր չի արվում»,- ասել է Վահե Դավթյանը:

Նրա խոսքով՝ մի կողմից մենք ունենք տնտեսական աճ քանակական ֆորմալ առումով արձանագրվող, մյուս կողմից ունենք ինֆլյացիոն լուրջ գործընթացներ: