28 Սեպ
2024
19.1° c ԵՐԵՎԱՆ
9.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունիսի 9-ին կներկայացնենք` ինչպես, ինչ քայլերով ենք հասնելու նպատակին. Բագրատ սրբազան 

Հունիսի 9-ին կներկայացնենք` ինչպես, ինչ քայլերով ենք հասնելու նպատակին. Բագրատ սրբազան 

Մենք հունիսի 9-ին կներկայացնենք ամբողջ նպատակը, ամբողջ քայլերը` ինչպես ենք անելու, երբ, ինչ միջոցներով, ինչ մեթոդներով. Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը:

Նրա խոսքով՝ անցումային կառավարության կազմը դեռ չեն ներկայացնի, քանի որ այն կազմավորվման ընթացքի մեջ է:

«Նաև նախորդ օրը ներկայացրեցի, թե ինչ է տեղի ունենում, մարդիկ շեղվում են, սկսում են կազմի անդամներին քննադատել, հիմա ամբողջ այս ճշմարտության շարժումը մի կողմ, իմ անձը մի կողմ, քննարկելու առումով, դրա համար պետք չէ, որ մենք գաղափարական դաշտից դուրս գանք»,-ասաց Սրբազանը:

Անդրադառնալով երեկվա այցելությանը Սոթք` նա նշեց, որ Սոթքի ամբողջ լեռնաշղթան դարձել է սահման, որտեղից թշնամին ամբողջությամբ վերահսկում է բնակիչների կյանքը։ Նրա խոսքով՝ դարձել ենք ափի մեջ ապրող մի ժողովուրդ: