17 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
5.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքի խոստումները ՀՀ-ին խայծ են մկան թակարդում․ Դմիտրի Մեդվեդև

Արևմուտքի խոստումները ՀՀ-ին խայծ են մկան թակարդում․ Դմիտրի Մեդվեդև

Արևմտյան էմիսարները հաճախակի հյուրեր են դառնում Հայաստանում, սակայն «ոսկյա սարերն» ու անդամակցությունը ԵՄ-ին, որոնք նրանք խոստանում են Երևանին նրա լիակատար հավատարմության դիմաց, պարզապես խայծ են մկան թակարդում, գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Российская газета-ում հրապարակված իր հոդվածում։

Նրա խոսքով՝ «ընտրյալների ակումբի դռները» ոչ ոք չի բացի հայ ժողովրդի համար։ Մեդվեդևը նշել է, որ ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունն՝ ամրապնդված ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում դաշնակցային հարաբերություններով, վաղուց դարձել է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների «աչքի փուշը»։

«Զգալի ուժեր են տեղակայվել անդրկովկասյան հանրապետությունը եվրատլանտյան ճամբար քաշելու համար։ Իզուր չէ, որ նրա մայրաքաղաքում է գտնվում աշխարհի ամենամեծ ամերիկյան դեսպանատներից մեկը»,- հավելել է ԱԽ փոխնախագահը։ Նա նաև ընդգծել է, որ այս տարվա մարտին Եվրախորհրդարանի կողմից ընդունված ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ բանաձևն «իրականում սովորական թղթի կտոր է՝ առանց պարտավորությունների»։