01 Հլս
2024
26.3° c ԵՐԵՎԱՆ
15.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զոհեր՝ Իրանում և Մեքքայում. միջազգային լրահոսն՝ ամփոփ

Զոհեր՝ Իրանում և Մեքքայում. միջազգային լրահոսն՝ ամփոփ

Իրանում երեքշաբթի գրանցված երկրաշարժի հետևանքով 4 մարդ է զոհվել, 120-ը վիրավորվել են։ Նրանցից 35-ին հոսպիտալացրել են: Երկրաշարժը գրանցվել է Իրանի հյուսիս-արևելքում՝ 4,9 մագնիտուդ ուժգնությամբ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը առանձնազրույց են ունեցել:

Եվրո-2024-ի Վրաստանի և Թուրքիայի ազգային հավաքականների երկրպագուների միջը ծեծկռտուք է սկսվել։ Նրանց վտարել են Դորտմունդի մարզադաշտից, որից հետո հորդառատ անձրև է սկսվել, և կազմակերպիչները ստիպված են եղել փակել երկրպագուների հատվածն ու խաղի հանրային դիտման գոտին։