02 Նոյ
2024
13° c ԵՐԵՎԱՆ
9.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օ’Բրայենը ԱՄՆ-ի անունից Հայաստանին ու Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի միջոցառմանն ու հույս է հայտնել, որ Միրզոյանն ու Բայրամովը հանդիպում կանցկացնեն Վաշինգտոնում

Օ’Բրայենը ԱՄՆ-ի անունից Հայաստանին ու Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի միջոցառմանն ու հույս է հայտնել, որ Միրզոյանն ու Բայրամովը հանդիպում կանցկացնեն Վաշինգտոնում

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հետ սպասվող հանդիպմանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը, ով գտնվում է Բաքվում։

«ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հետ հանդիպմանը»,- ասել է նա։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի այս միջոցառումը նախատեսված է անցկացնել հուլիսի 9-ից 11-ը։

Օ’Բրայենը Բաքվում ճեպազրույցի ժամանակ հույս է հայտնել նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները «հնարավորություն կգտնեն՝ ամենամոտ ժամանակներս հանդիպելու»։

«Եթե դա տեղի ունենա Վաշինգտոնում, մենք ուրախ կլինենք ընդունել նրանց այն դերակատարմամբ ու կարգավիճակով, որն ի վիճակի կլինենք ստանձնել։ Բայց կան այլ խողովակներ, և երկու կողմերը շատ արդյունավետ ուղիղ կապ են պահպանում միմյանց հետ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը։