«Մեր շարժման առանցքում դրված է պետության շահը։ Ես խոսում եմ ոչ միայն տեղի ունեցող կորստի, այլ նաև մեր պայքարի արդյունքում հայրենիք, պետություն վերականգնելու մասին, թե՛ պատվի, թե՛ տարածքային, թե՛ կյանքի վերականգնման առումներով»,- Վայոց Ձորի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը։
Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ ամենակարևորը հաշտության գաղափարն է։
«Երկիրը պետք է բերվի ներքին խաղաղության մեծ աստիճանի։ Մեծ մաքրազերծման, մաքրագործմնան գործընթաց պետք է տեղի ունենա, որը հոգևոր լեզվով կոչվում է ապաշխարություն, զղջում»-, ասել է Սրբազանը։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանգստյան օրերն անցկացնելու է Վայոց Ձորում՝ բնակիչների հետ հանդիպումներով։