17 Նոյ
2024
13.1° c ԵՐԵՎԱՆ
6.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բեյրութի օդանավակայանում թռիչքները չեղարկվել են իսրայելական հարձակման մտավախությունների պատճառով

Բեյրութի օդանավակայանում թռիչքները չեղարկվել են իսրայելական հարձակման մտավախությունների պատճառով

Անվտանգային ռիսկերով պայմանավորված՝ Բեյրութի օդանավակայանում թռիչքները չեղարկվել կամ հետաձգվել են Իսրայելի և Հեզբոլլահ կազմակերպության միջև լարվածության սրման ֆոնին․ գրում է Reuters-ը։
Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում շաբաթ տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվել է 12 երեխա։

Իսրայելի անվտանգության կաբինետը լիազորել է կառավարությանը արձագանքել հարվածին։ Հեզբոլլահը, իր հերթին, հերքել է հարձակման պատասխանատվությունը։

Երկուշաբթի թուրքական, հունական և եթովպական մի շարք ավեիաընկերություններ նույնպես չեղարկել են Բեյրութ վայրէջք կատարելիք թռիչքները։