27 Դեկ
2024
-1° c ԵՐԵՎԱՆ
2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիդերլանդներում կոչ են արել  հեռացնել  Թուրքիային ՆԱՏՕ-ից

Նիդերլանդներում կոչ են արել հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից

Նիդերլանդներում Ազատության կուսակցության (PVV) առաջնորդ Գերտ Վիլդերսը կոչ է արել Թուրքիային հեռացնել Հյուսիսատլանտյան դաշինքից այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իսրայել մտնելու պատրաստակամության մասին։

«Էրդողանը սպառնում է ներխուժել Իսրայել։ Այս տղան ամբողջովին խելագարվել է։ Թուրքիային պետք է հեռացնել ՆԱՏՕ-ից»,- գրել է Վիլդերսը X-ի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է Իսրայել մտնել այնպես, ինչպես ժամանակին մտել է Լեռնային Ղարաբաղ և Լիբիա։