11 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այնպես, ինչպես մտանք  Ղարաբաղ ու Լիբիա, այնպես էլ կմտնենք Իսրայել․ Էրդողանը սպառնալիքներ է հնչեցրել

Այնպես, ինչպես մտանք Ղարաբաղ ու Լիբիա, այնպես էլ կմտնենք Իսրայել․ Էրդողանը սպառնալիքներ է հնչեցրել

Թուրքիան կարող է Իսրայել մտնել այնպես, ինչպես ժամանակին մտել է Լեռնային Ղարաբաղ և Լիբիա. հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Ինչպես մենք մտանք Ղարաբաղ, մտանք Լիբիա, նույնը կանենք նրանց հետ ։ Անհնարին ոչինչ չկա, մենք պարզապես պետք է ուժեղ լինենք նման քայլերի դիմելու համար»,- ասել է Էրդողանը:

Այսպիոսով Էրդողանը ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Պաղեստինին ։

Էրդողանը նաև ասել է, որ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը չի պատասխանել Թուրքիայի առաջարկին՝ ելույթ ունենալ հանրապետության խորհրդարանում՝ հուլիսի 24-ին ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթին զուգահեռ։ Ավելի վաղ Էրդողանը կոչ էր արել Աբասին ներողություն խնդրել Անկարայի հրավերին չպատասխանելու համար։