10 Նոյ
2024
3.6° c ԵՐԵՎԱՆ
-0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ին և Ամերիկային սիրաշահելն առանց Ռուսաստանին օտարելու դժվար հնարք է ՀՀ-ի համար. The Economist

ԵՄ-ին և Ամերիկային սիրաշահելն առանց Ռուսաստանին օտարելու դժվար հնարք է ՀՀ-ի համար. The Economist

ԵՄ-ը պարծենում է, որ կարգավորող գերտերություն է, ոչ թե ռազմական.՟ գրել է The Economist-ը: Այդուամենայնիվ, հուլիսի 22-ին ԵՄ-ը հայտարարել է, որ իր ռազմական աջակցության ծրագրերից մեկն առաջին անգամ օգնություն կուղարկի Հայաստան։ Նույն օրն այն բացել է վիզաների ազատականացման բանակցությունները։ Այդ ընթացքում ամերիկյան զորքերը փոքր զորավարժություններ են անցկացրել հայկական ուժերի հետ։ Այդ ամենը դեպի Արևմուտք ուղղության մի մասն է, որն անցյալ տարի սկսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայերը հիասթափված են իրենց նախկին հովանավոր Ռուսաստանից: Ե՛վ Ամերիկան, և՛ եվրոպական տերությունները ցանկանում են թուլացնել Ռուսաստանին իր ավանդական տարածքում, ինչը հաստատել է Եվրոպայի հարցերով Ամերիկայի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը: Բայց դա բարդ մանևր է, և պարոն Փաշինյանին բազմաթիվ ուղղություններով հարվածում են:

Կովկասում Ռուսաստանը անկում է ապրում, բայց պարտվողի դերում չէ: «Փաշինյանը սառեցրել է ռազմական համագործակցությունը և վտարել ռուս սահմանապահներին, որոնք տեղակայված էին Երևանի օդանավակայանում։ Բայց Ռուսաստանը դեռևս ունի բազա և հազարավոր զինվորներ Հայաստանում, և նրա սահմանապահները դեռ պարեկություն են իրականացնում Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմաններում: Ռուսաստանին է պատկանում Հայաստանի երկաթուղիները: ՌԴ-ն է վառելիքով ապահովում ՀՀ-ի ատոմակայանը։ Այն, հավանաբար, դեռևս վայելում է ուժային կառույցներում շատերի համակրանքը։
Ռուսաստանի արձագանքը Հայաստանի դեպի Արևմուտք շրջադարձին տատանվում էր անհանգստության տրոլինգից (ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան «անհանգստություն է հայտնել Հայաստանի ապագայի համար») մինչև քողարկված սպառնալիքներ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Հայաստանը ազատ է հարաբերություններ շարունակելու այլ գործընկերների հետ, բայց ոչ «այնպես, ինչպես դա արեց Կիևի ռեժիմը, այսինքն՝ «կամ-կամ» ձևով», – նշվել է հոդվածում:

 

Միևնույն ժամանակ, Փաշինյանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ՝ լուծելու իրենց տասնամյակներ շարունակվող հակամարտությունը։ Ադրբեջանն, իր հերթին, օգտագործում է սպառնալիքը՝ ստիպելու Հայաստանին զիջումների գնալ: «Երկրի ներսում Փաշինյանը բախվում է համարձակ ընդդիմությանը, որը գլխավորում է խարիզմատիկ ազգայնական արքեպիսկոպոսը, որին զայրացրել են փոխզիջումները», – նշվել է հոդվածում: