14 Նոյ
2024
5.9° c ԵՐԵՎԱՆ
-1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը կարող է փորձել խաթարել առանց այն էլ փխրուն կայունությունը Հարավային Կովկասում. EADaily

Իսրայելը կարող է փորձել խաթարել առանց այն էլ փխրուն կայունությունը Հարավային Կովկասում. EADaily

Իսրայելն ու Իրանը կրկին պատերազմի շեմին են: Մերձավոր Արևելքում ստեղծված ծայրահեղ պայթյունավտանգ իրավիճակը կարող է ազդել նաև հարևան տարածաշրջանների կայունության վրա, գրել է EADaily-ին:

Այս առումով՝ հատկապես ռիսկային է Հարավային Կովկասը։ Այդտեղով է անցնում աշխարհաքաղաքական բեկումնային գիծը. մի կողմից՝ Հայաստանն ու Իրանը, մյուս կողմից՝ Ադրբեջանն ու Իսրայելը:

Ի լրումն՝ չնայած Բաքվի հետ ամենասերտ և իսկապես դաշնակցային հարաբերություններին, Անկարան «հոգու խորքում» հակադրվում է հրեական պետության հետ Անդրկովկասի ամենամեծ հանրապետության դաշինքին։ Ինչպես նշվել է, Հայաստանը հունիսի 21-ին ճանաչել է Պաղեստինի անկախությունն՝ այս քայլի համար արժանանալով արաբական մի շարք երկրների գովասանքին։ Անկարան ևս աջակցության խոսքեր է ուղղել Երևանին՝ կապված իր որոշման հետ։

Նա արդեն որոշակի դժգոհություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ձգձգման կապակցությամբ։ «Էրդողանը նախկինում մեկ անգամ չէ, որ հստակեցրել է, որ Թուրքիան հանդես է գալիս հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուտափույթ ավարտի օգտին։ Մինչդեռ Իսրայելը, որոշակի հանգամանքների բերումով, կարող է Բաքվի հետ իր հատուկ հարաբերությունների միջոցով փորձել խաթարել առանց այն էլ փխրուն կայունությունը Հարավային Կովկասում:
Բաքուն շարունակում է համահունչ լինել Թել Ավիվի հետ Թեհրանի հետ առճակատման հարցում: Երևանն այս անգամ ընտրել է ճիշտ կողմը, որտեղ, բախտի բերմամբ, նաև Անկարան է»,- նշվել է հոդվածում: