
Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը միջազգային պաշտպանության և երաշխիքների ներքո պետք է դրվի բանակցային օրակարգում. Վարդան Օսկանյան
Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը միջազգային պաշտպանության և երաշխիքների ներքո պետք է դրվի բանակցային օրակարգում․ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Դիվանագետը նշել է, որ այս հարցում կլինի միջազգային հանրության աջակցությունը:
«Այս հարցը պետք է լինի օրակարգային հարց, սա այսօրվա կարևորագույն, հրատապ խնդիրներից մեկն է»,- ասել է Օսկանյանը:
ՀՀ ԱԳ նախկին նախարարի խոսքով` Արցախի ժողովուրդն այս ճակատագրին է արժանացել ՀՀ իշխանության սխալների պատճառով:
«Եկեք թույլ չտանք, որ սխալները նրանք շարունակեն»,- հավելել է Օսկանյանը: