24 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայդենը վստահ չէ, որ իշխանության խաղաղ անցում կլինի, եթե Թրամփը պարտվի ընտրություններում

Բայդենը վստահ չէ, որ իշխանության խաղաղ անցում կլինի, եթե Թրամփը պարտվի ընտրություններում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է՝ վստահ չէ, որ իշխանության խաղաղ անցում կլինի, եթե Դոնալդ Թրամփը պարտվի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում․ գրում է BBC-ն։

Անցյալ ամիս ընտրապայքարից դուրս գալուց հետո իր առաջին հարցազրույցում Բայդենը CBS News-ին ասել է. «Թրամփը նկատի ունի այն, ինչ ասում է, մենք նրան լուրջ չենք վերաբերվում»։

Թրամփի հայտարարությունը, որ «երկրում արյունահեղություն կլինի», եթե նա պարտվի ընտրություններում, քննադատությունների ալիք է բարձրացրել։

Այս հայտարարությունից հետո դեմոկրատները վերահաստատեցին իրենց նախընտրական ուղերձն այն մասին, որ նախկին նախագահը վտանգ է ներկայացնում ժողովրդավարության համար:

Ի պատասխան մեղադրանքների՝ Թրամփի նախընտրական թիմն ասել է, որ հայտարարությունը միտումնավոր դուրս է բերվել համատեքստից: