
ՌԴ Կուրսկի մարզում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզում արտակարգ դրություն է հայտարարվել Ռուսաստանի Կուրսկի մարզի վրա ուկրաինական հարձակումից հետո արտակարգ դրություն է հայտարարվել․ գրում է BBC-ն։
Չորեքշաբթի շարունակվել է ուկրաինական զորքերի հարձակումը մարզի վրա։
Մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովն ասել է, որ այդ քայլն անհրաժեշտ էր «թշնամու ուժերի ներխուժման հետևանքները վերացնելու համար»:
Ռուս պաշտոնյաները հայտնել են, որ ներխուժման սկզբից առնվազն հինգ խաղաղ բնակիչ է զոհվել, 31-ը՝ վիրավորվել, որոնցից վեցը երեխաներ են։
Ուկրաինան պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել։
Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան մինչև 1000 ուկրաինացի զինվորական, ինչպես նաև 11 տանկ և ավելի քան 20 զրահամեքեն մտել են Ռուսաստանի Դաշնության տարածք՝ Սուջա քաղաքի մոտակայքում։