24 Դեկ
2024
1.7° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ում ՀՀ նոր դեսպանը մտադիր է «փոխել հարաբերությունների ալգորիթմը» Ռուսաստանի հետ. Коммерсант

ՌԴ-ում ՀՀ նոր դեսպանը մտադիր է «փոխել հարաբերությունների ալգորիթմը» Ռուսաստանի հետ. Коммерсант

Հայաստանը փոխում է իր դեսպանին Մոսկվայում: Սպասվում է, որ սեպտեմբերին Վաղարշակ Հարությունյանին կփոխարինի ՀՀ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով հայտ է ներկայացրել պատգամավորական լիազորություններից հրաժարվելու մասին, գրել է Коммерсант-ը։ Մինչ ՌԴ ԱԳՆ-ն բարձր է գնահատում Վաղարշակ Հարությունյանի աշխատանքը, նրա իրավահաջորդը մտադիր է «փոխել հարաբերությունների ալգորիթմը» Ռուսաստանի հետ։

Ինչպես նշվել է, նոր դեսպանի նշանակումն արտացոլում է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կուրսի փոփոխությունը։ Գլխավոր խնդիրներից մեկը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է դրել ապագա դեսպանի առջև, լինելու էլ Ռուսաստանի հայերի միության գործունեության չեզոքացումը, որը բացահայտորեն հակադրվում է Երևանի քաղաքականությանը։ Ինչպես երևում է, Արսենյանը կվերափոխի հարաբերությունները Ռուսաստանում հայկական սփյուռքի հետ՝ հիմնվելով Մոսկվայի հետ հարաբերություններում նոր իրողությունների վրա: