02 Նոյ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
12.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վենեսուելայում դադարեցվել է X սոցիալական ցանցի աշխատանքը․ Մադուրո

Վենեսուելայում դադարեցվել է X սոցիալական ցանցի աշխատանքը․ Մադուրո

X սոցիալական ցանցը բազմիցս խախտել է Վենեսուելայում գործող օրենքները, դրա աշխատանքը երկրում 10 օրով կդադարեցվի. հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

 «Սոցիալական ցանցը, որը կոչվում էր Twitter, X, պատկանում է Իլոն Մասկին: Եվ այն խախտել է իր Twitter-ի բոլոր կանոնները: Այն ատելություն, ֆաշիզմ է տարածել, քաղաքացիական պատերազմ հրահրել, վենեսուելացիներին մղել առճակատման: Վենեսուելայում կա օրենք, և մենք պատրաստվում ենք կիրառել այն: Հետևաբար, ես ստորագրեցի Հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովի առաջարկը, որով նախատեսվում էր երկրում 10 օրով անջատել «X» սոցիալական ցանցը»,-ասել է Մադուրոն։