24 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շաբաթներ տևած անկարգություններից հետո տեղի է ունեցել Բանգլադեշի ժամանակավոր կառավարության ղեկավարի երդմնակալությունը  

Շաբաթներ տևած անկարգություններից հետո տեղի է ունեցել Բանգլադեշի ժամանակավոր կառավարության ղեկավարի երդմնակալությունը  

Նոբելյան մրցանակակիր Մուհամմադ Յունուսը երդվել է որպես Բանգլադեշի ժամանակավոր ղեկավար՝ խոստանալով «պահպանել և պաշտպանել սահմանադրությունը»:

84-ամյա Յունուսի երդմնակալությունը՝ իր նոր կաբինետի մեկ տասնյակից ավելի անդամների հետ, տեղի է ունեցել Դաքքայի նախագահական պալատում։ Նա խոստացել է ազնվորեն կատարել իր պարտականությունները:

Յունուսը ժամանել է մայրաքաղաք Դաքքա՝ երկիր վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականից ու Հնդկաստան փախուստից մի քանի օր անց։

Հիշեցնենք, որ Հասինան հրաժարական է տվել մի քանի շաբաթ տևած հակակառավարական ցույցերից ու անկարգություններից հետո, որոնց ընթացքում մահացել է ավելի քան 300 մարդ։