24 Դեկ
2024
-0.9° c ԵՐԵՎԱՆ
0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեքսիկան մերժել է Պուտինին ձերբակալելու Ուկրաինայի խնդրանքը

Մեքսիկան մերժել է Պուտինին ձերբակալելու Ուկրաինայի խնդրանքը

Մեքսիկայի նախագահը հինգշաբթի մերժել է Ուկրաինայի կառավարության` Վլադիմիր Պուտինին ձերբակալելու խնդրանքը, եթե վերջինս, հաշվի չառնելով ձերբակալության մասին միջազգային օրդերը, հոկտեմբերին մասնակցի Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալությանը․ գրում է Reuters գործակալությունը։
 
«Մենք չենք կարող դա անել», – լրագրողներին ասել է նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը՝ կառավարության հերթական մամուլի ասուլիսի ընթացքում։
 
«Դա մեզնից չէ կախված», – հավելել է նա։
 
Ավելի վաղ, Ուկրաինան խնդրել էր Մեքսիկային ձերբակալել Պուտինին, եթե նա հոկտեմբերի 1-ին մասնակցի ընտրված նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալության արարողությանը՝ հղում անելով ՄԱԿի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից սահմանված ձերբակալության հրամանին:
 
Նորընտիր նախագահի թիմը Պուտինին հրավիրել է մասնակցելու երդմնակալության արարողությանը՝ նշելով, որ այս շաբաթվա սկզբին «դիվանագիտական ​​նոտա» է ուղարկվել բոլոր այն երկրներին, որոնց հետ Մեքսիկան դիվանագիտական ​​հարաբերություններ է պահպանում: