
Հարիսը հերքում է պնդումները, թե կաջակցի Իսրայելի դեմ զենքի էմբարգոյին
Քամալա Հարիսը չի աջակցի Իսրայելի դեմ զենքի էմբարգոյին, ասել է նրա՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, այն բանից հետո, երբ նախագահի թեկնածուն Դեթրոյթում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ պաղեստինամետ ցուցարարների կողմից քննադատության ենթարկվեց․ գրում է BBC-ն։
Բայդենի վարչակազմի պաշտոնյա Ֆիլ Գորդոնը X-ի իր միկրոբլոգում ասել է, որ Հարիսը «հստակ է արտահայտվել. նա միշտ անելու է ամեն ինչ, որ վստահ լինի՝ Իսրայելն ի վիճակի կլինի պաշտպանվել Իրանից և Իրանի կողմից աջակցվող ահաբեկչական խմբավորումներից»:
Պաշտոնյան հավելել է, որ Հարիսը «կշարունակի աշխատել Գազայում խաղաղ բնակիչներին պաշտպանելու և միջազգային մարդասիրական իրավունքը պահպանելու ուղղությամբ»: