20 Սեպ
2024
18.1° c ԵՐԵՎԱՆ
10.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կուրսկում, Բելգորոդում և Վորոնեժում գիշերը 14 ԱԹՍ է խոցվել․ ՌԴ ՊՆ

Կուրսկում, Բելգորոդում և Վորոնեժում գիշերը 14 ԱԹՍ է խոցվել․ ՌԴ ՊՆ

Ռուսական ՀՕՊ համակարգի հերթապահ միջոցները գիշերվա ընթացքում 14 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Կուրսկի, Բելգորոդի և Վորոնեժի մարզերում. այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Նախորդ գիշերվա ընթացքում կանխվել են Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու` Կիևի ռեժիմի փորձերը։ ՀՕՊ հերթապահ միջոցներով ոչնչացվել է ինքնաթիռի տիպի 14 ԱԹՍ, դրանցից 12-ը՝ Կուրսկում, 1-ը՝ Բելգորոդում, իսկ 1-ը՝ Վորոնեժում»,- ասվում է հաղորդագրությունում։