Մեծ Բրիտանիայի վարչապետը Իրանին կոչ է արել «զերծ մնալ Իսրայելի վրա հարձակումից»
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել «ձեռնպահ մնալ Իսրայելի վրա հարձակվելուց»:
Բրիտանացի պաշտոնյան Մասուդ Փեզեշքիանին ասել է, որ «սխալ հաշվարկի լուրջ վտանգ կա, և այժմ հանգիստ և ուշադիր քննարկումների ժամանակն է»:
Սա Մեծ Բրիտանիայի վարչապետի և Իրանի նախագահի միջև կայացած առաջին հեռախոսազրույցն է 2021 թվականի մարտից ի վեր, երբ Մեծ Բրիտանիայի նախկին առաջնորդ Բորիս Ջոնսոնը խոսել էր Հասան Ռոհանիի հետ:
30 րոպե տևած քննարկման մասին լուրերը տարածվել այն բանից հետ, երբ Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի հետ համատեղ հայտարարություն է տարածել՝ «կոչ անելով Իրանին դադարեցնել Իսրայելի վրա հարձակման սպառնալիքները»: