18 Նոյ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
-1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ տարածքում միջուկային տերության ռազմական ներկայությունը կզսպի Մեծ Մերձավոր Արևելքի որոշ տաքգլուխների․ մամուլ

ՀՀ տարածքում միջուկային տերության ռազմական ներկայությունը կզսպի Մեծ Մերձավոր Արևելքի որոշ տաքգլուխների․ մամուլ

Իրանը շարունակում է ԱՄՆ-ին և Իսրայելին պահել լարվածության մեջ արդեն երկու շաբաթ, գրել է EADaily-ին։ Իրանի մայրաքաղաքում հուլիսի 31-ին Իսրայելի հարձակման հետևանքով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար Թեհրանի կողմից խոստացված հաշվեհարդարից առաջ դադարը ձգձգվել է։

Իսլամական Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը հրեական պետության կողմից առաջադրված մարտահրավերից անմիջապես հետո հայտարարել է, որ պատասխանը կհետևի «ճիշտ ժամանակին»: Իրանցիները չեն կարող շատ հետաձգել պատասխան գործողությունը. սա նրանց համար հղի է հեղինակությանը սպառնացող վտանգներով։ Այնուամենայնիվ, նրանք հակված չեն գործը տանելու դեպի անվերահսկելի էսկալացիայի։ Իրանն ուժեղ է, բայց ոչ այնքան, որ խուսափի անուղղելի ռազմական վնասներից։

«Իրանի ամենամոտ հարևանները խիստ անհանգստացած են։ Օրինակ՝ Հարավային Կովկասի հանրապետություններին էսկալացիայի մեջ ներքաշելու հավանականությունը չափազանց ցածր է, սակայն ոչ ոք չի կարող նրանց համապատասխան երաշխիքներ տալ։ Որքան էլ տարօրինակ է, այս համատեքստում՝ Հայաստանի վիճակն ավելի լավն է, քան մյուսներինը։ Ի տարբերություն Ադրբեջանի և Վրաստանի՝ նրա տարածքում կա միջուկային տերության մշտական ռազմական ներկայություն, որը չի կարող զսպող ազդեցություն չունենալ Մեծ Մերձավոր Արևելքի որոշ տաքգլուխների վրա», – նշվել է հոդվածում։

Միևնույն ժամանակ՝ Ադրբեջանի և Իսրայելի միջև սերտ ռազմաքաղաքական կապերի երկար պատմությունն ավանդաբար բարձր ռիսկի տակ է դնում Իրանի հյուսիսային հարևանին տարածաշրջանում որևէ լայնածավալ էսկալացիայի դեպքում, ինչն այժմ հասունանում է: