Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են մարտադաշտում առկա իրավիճակը
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակը Կիևում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենին տեղեկացրել է մարտական գոտում տիրող իրավիճակի մասին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքը։
Պետության ղեկավարի գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և նրա թիմին, ինչպես Կոնգրեսին՝ «Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարում Ուկրաինային օգնելու համար, մասնավորապես՝ պաշտպանական կարողությունների ամրապնդման գործում»։
Անդրեյ Երմակը և Ջեյմս Օ’Բրայենը քննարկել են մարտադաշտում առկա իրավիճակը և Ուկրաինայի ու ԱՄՆ-ի միջև պաշտպանական համաձայնագրերի կարգավիճակը։
Նախագահի աշխատակազմի ղեկավարը նաև ընդգծել է «Ռուսաստանի Դաշնության՝ ագրեսոր պետության նկատմամբ պատժամիջոցների ճնշման ավելացման կարևորությունը»։