Նեթանյահուն հաստատել է Իսրայելի պատվիրակության մասնակցությունը Գազայի հարցով բանակցություններին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է իսրայելական պատվիրակության մասնակցությունը Գազայի վերաբերյալ բանակցություններին, որոնք կանցկացվեն օգոստոսի 15-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում․ գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Իսրայելի կառավարությանը։
«Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելի պատվիրակությունը վաղը Դոհա կմեկնի՝ բանակցություններ վարելու մանդատով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բանակցային կողմերը հայտարարել են, որ պատրաստ են վերջնական առաջարկ ներկայացնել գործարքի հասնելու համար։