20 Սեպ
2024
16.2° c ԵՐԵՎԱՆ
11.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի ավիահարվածից «Հեզբոլլահի» անդամներ են զոհվել

Իսրայելի ավիահարվածից «Հեզբոլլահի» անդամներ են զոհվել

Օգոստոսի 12-ին Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել է շիա արմատական «Հեզբոլլահ» խմբավորման երկու անդամ, հայտնում է Timesofisrael-ը։

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Լիբանանի հարավում անօդաչու թռչող սարքով հարված հասցնելու տեղեկությունը։ «Հեզբոլլահ»-ը հաստատել է իր երկու անդամների մահը։