23 Դեկ
2024
-1.8° c ԵՐԵՎԱՆ
0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մակրոնի «փոքր եղբայրն» անողոք մրցակցի է վերածվել Ֆրանսիայի նախագահի համար

Մակրոնի «փոքր եղբայրն» անողոք մրցակցի է վերածվել Ֆրանսիայի նախագահի համար

35-ամյա Գաբրիել Ատալը, որին անվանում էին «Մակրոնի մինի-ես», անողոք մրցակից է դառնում Ֆրանսիայի առաջնորդին, գրել է Politico-ն:

Ընդամենը մի քանի ամիս առաջ ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր վստահությունն էր հայտնել Գաբրիել Ատալին՝ դարձնելով նրան Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ վարչապետը: Սակայն Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրություններում ձախակողմյան ուժերի «Նոր Ժողովրդական ճակատ» դաշինքի հաղթանակը վկայում էր, որ ամենայն հավանականությամբ, նրա վարչապետությունը կկրճատվի։Հենց այդ ժամանակ Ատալը որոշել է ամեն ինչ վերցնել իր ձեռքը:

«Ես չընտրեցի խորհրդարանը ցրելը, բայց ես հրաժարվեցի պասիվ մնալուց», – հայտարարել է Ատալը՝ արտահերթ ընտրություններից հետո:

Հիասթափված լինելով նոր ընտրություններ նշանակելու նախագահի՝ թվացյալ անմիտ որոշումից և զգուշանալով, որ նրա ցածր վարկանիշը կարող է ազդել իրենց վերընտրման վրա, պատգամավորները նախընտրել են համախմբվել երիտասարդ և մարտունակ Ատալի, այլ ոչ թե՝ տոքսիկ Մակրոնի թիկունքում: Շուտով նախկին վարչապետն այժմ կարող է իրեն դիրքավորվել առանց Մակրոնի հովանու: Ատալն, օգտվելով պահից, իր վերահսկողության տակ է առել խորհրդարանի գլխավոր կենտրոնամետ խումբը՝ «Ռենեսանսը»՝ հակառակ նախագահի ցանկությանը:

Այժմ 35-ամյա երիտասարդն իր հայացքն ուղղել է նաև կուսակցությունը ղեկավարելուն, ինչը նրան ևս մեկ անգամ բախման մեջ է դրել Ֆրանսիայի նախագահի հետ՝ մի մարդու, ով ժամանակին նրան նկարագրել է որպես «մի փոքր նման իմ փոքր եղբորը»: