22 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
3.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը կոչ է արել չքաղաքականացնել Բաքվով և Երևանով ճանապարհի ստեղծման ԱՄՆ-ի գաղափարը   

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը կոչ է արել չքաղաքականացնել Բաքվով և Երևանով ճանապարհի ստեղծման ԱՄՆ-ի գաղափարը  

Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի և Հայաստանի տարածքով նոր ճանապարհ կառուցելու ԱՄՆ նախագիծը չպետք է քաղաքականացվի․ ТАСС-ի հետ զրույցում նշել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։

Վաշինգտոնը դիտարկում է Ռուսաստանն ու Չինաստանը շրջանցելով նման տրանսպորտային ճանապարհ բացելու ծրագրերը։ «Ես չէի քաղաքականացնի այս հարցը: Փաստն այն է, որ տրանսպորտային ցանկացած նախաձեռնություն ամենևին չի նշանակում, որ երբ բացվի նոր միջանցքը, բոլորն անմիջապես կթողնեն արդեն իսկ փորձարկված ու հարմար ճանապարհը: Դա շատ ժամանակ է պահանջում, միջոցների մեծ ներդրումներ և շատ երկրների համաձայնություն»,- նշել է դիվանագետը։

Բյուլբյուլօղլուն հայտնել է նաև Մոսկվայում իր երկարամյա դիվանագիտական առաքելության ավարտի մասին։

«Ես 18,5 տարի աշխատել եմ Մոսկվայում: Դա շատ է դիվանագիտական ծառայության համար», – ասել է նա։

Ռուսաստանում Ադրբեջանի նոր դեսպանի թեկնածությունը դեռ որոշված չէ։ Դեսպանն ավելացրել է, որ Ադրբեջանում կարող է հայտնվել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն, հարցը քննարկման փուլում է: