Ադրբեջանը երբեք չի հրաժարվել Հայաստանի հետ բանակցությունների տարբեր հարթակներից․ Известия-ի հետ զրույցում նշել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Մենք բաց ենք հանդիպումների ձևաչափի, բանակցային գործընթացի համար։ Այդ նպատակով՝ մենք օգտագործում ենք Ադրբեջանի և Հայաստանի ուղիղ և երկկողմ ձևաչափը։ Մենք նաև երբեք չենք հրաժարվել տարբեր հարթակներից: Ռուսաստանի Դաշնության հարթակը միշտ ընդունելի է եղել մեզ համար, և, բնականաբար, սրանից հետո մենք պատրաստ ենք օգտվել այդ հարթակից»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։