22 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
3.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն սաբոտաժի է ենթարկում Սյունիքով հաղորդակցությունների վերաբերյալ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը․ Լավրով

ՀՀ-ն սաբոտաժի է ենթարկում Սյունիքով հաղորդակցությունների վերաբերյալ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Բաքու և հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Նա համոզմունք է հայտնել, որ գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների շարքի ոգուն և տառին հետևելն է։ Դրանք ներառում են իրավիճակի բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն հարցերը, որոնք պետք է լուծվեն՝ վերջնական և ամբողջական կարգավորման համար:

«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, ապա Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որի տակ վարչապետ Ն.Վ.Փաշինյանի ստորագրությունն է։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը։ Եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակում դրված հիմքը մնում է լիովին արդիական», – հայտարարել է Լավրովը։