21 Սեպ
2024
23.1° c ԵՐԵՎԱՆ
20.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը պետք է օգտագործի COP29-ի թափը Հայաստանի հետ խաղաղություն ստորագրելու համար ․ ԵՄ պաշտոնյա 

Ադրբեջանը պետք է օգտագործի COP29-ի թափը Հայաստանի հետ խաղաղություն ստորագրելու համար ․ ԵՄ պաշտոնյա 

Այս տարի ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը (COP29) տեղի կունենա Ադրբեջանում, մի երկրում, որը մեծապես կախված է հանածո վառելիքից և հայտնի է մարդու իրավունքների երկարատև խախտումներով, գրել է EUobserver-ը։

Ադրբեջանի կառավարությունն այս միջոցառումը ներկայացնում է որպես առաջին «COP՝ հանուն խաղաղության», բայց թե դա ինչ է նշանակում, հատկապես պատերազմող Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների համար, մնում է անհասկանալի:

«Ժամանակն է վճռական քայլեր ձեռնարկել դեպի կայուն և տևական խաղաղություն։ Ադրբեջանը պետք է օգտագործի COP29-ի թափը՝ Հայաստանի հետ խաղաղություն ստորագրելու համար»,- EUobserver-ին ասել է Եվրահանձնաժողովի խոսնակը:

ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի նախկին փոխնախագահ և Unilever-ի գործադիր տնօրեն Փոլ Փոլմանը EUobserver-ի հետ զրույցում նշել է, որ «խաղաղության COP» անվանումը զգալի ուշադրություն է հրավիրել Կովկասում տիրող իրավիճակին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ճնշումը կարող է հանգեցնել երկրում դրական փոփոխությունների, մասնավորապես՝ կապված ավելի քան 280 քաղբանտարկյալների, ինչպես նաև Անար Մամեդլիի նման լրագրողների և ակտիվիստների ձերբակալությունների հետ:

«Քաղաքական ներկայությունը առանցքային խնդիր է, քանի որ Հայաստանը չի կարող խաղաղության բանակցություններ վարել զենքի սպառնալիքի տակ: Եթե մարդիկ, որոնք ներկայացնում են Հայաստանը բանտում են, նրանք չեն կարող խաղաղության բանակցությունների մաս լինել»,- նշել է նա: Սակայն, ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադայի, դեռևս կան լուրջ խոչընդոտներ մոտ ժամանակներս խաղաղության Հայաստանին 10 միլիոն եվրոյի ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ-ի վերջին որոշումը Հաջիզադան որակել է որպես «սխալ և վտանգավոր քայլ, որը ծառայում է տարածաշրջանում լարվածության ավելացմանը»։

Ինչպես գրել է EUobserver-ը, գազն ու նավթը կազմում են Ադրբեջանի ՀՆԱ-ի երկու երրորդը, ինչը նրան դարձնում է հանածո վառելիքից ամենից կախված տնտեսություններից մեկը: «Եվ զարմանալի չէ, որ Ադրբեջանի բնապահպանության նախարար և SOCAR պետական նավթային ընկերության նախկին գործադիր տնօրեն Մուխթար Բաբաևը COP29-ի նախագահ է նշանակվել անցած ապրիլին», – նշվել է հոդվածում: