21 Սեպ
2024
21.4° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության բարձր ֆոնին Մոսկվան ձգտում է պահպանել ազդեցությունը Հարավային Կովկասում․ միջազգային մամուլ

Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության բարձր ֆոնին Մոսկվան ձգտում է պահպանել ազդեցությունը Հարավային Կովկասում․ միջազգային մամուլ

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաության պայմանագրի ստորագրումից հետո Արցախի կորստի վերջնական ճանաչումը ներքին խորը ճգնաժամի պատճառ կդառնա։ Այն մեղմելու համար Փաշինյանը փորձում է ձգձգել համաձայնագրի ստորագրումը՝ հասարակական կարծիքը նախապատրաստելով անխուսափելիին, Известия-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Դմիտրի Ելովսկին։

Ըստ կայքի հետ զրուցած փորձագետների՝ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու շատ կարևոր է ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման համատեքստում։ Այսօր Մոսկվան ձգտում է պահպանել իր ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ ամրապնդելով կապերը Բաքվի հետ։ Այդուհանդերձ, Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում որոշակի դժվարություններ կան, զգուշացնում են քաղաքագետները։ Դրանցից մեկը Ադրբեջանի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Իրանի միջև լարվածությունն է։ «Մոսկվան շահագրգռված է նվազեցնել լարվածությունն այս երկրների միջև՝ կանխելու համար Ադրբեջանի տարածքի հնարավոր օգտագործումն Իրանի վրա արևմտյան կոալիցիայի կողմից հարձակումների համար»,- նախազգուշացրել է Դմիտրի Էլովսկին։

Բաքվի Քաղաքական կառավարման ինստիտուտի ղեկավար Ազեր Քասըմլին Radio Free Europe/ Radio Liberty ռադիոկայանի հետ զրուցում նշել է, որ Պուտինի և Ալիևի միջև քննարկված հիմնական հարցերը կապված են եղել Արցախի հետ։

«Ռուսաստանը փորձել է տապալել Փաշինյանին և իշխանության բերել ռուսամետ քաղաքական գործիչներին: Դա չի ստացվել, և Փաշինյանի կառավարությունն ուժեղանալով ընտրել է Արևմուտքին մերձենալու ուղին»,- նշել է Քասըմլին՝ հավելելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը մնում է շատ բարձր մակարդակի վրա, և կարող է հանգեցնել «բախումների նոր ալիքի»։

Քասըմլին հավելել է, որ Պուտինը ուղիներ է որոնում Ադրբեջանի տարածքով Եվրոպա ռուսական գազ վաճառելու համար:
«Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն Независимая Газета-ի հետ զրուցում նշել է, որ Բաքուն սկզբունքորեն դեմ չէ ռուսական միջնորդությանը, բայց Երևանը դեմ է դրան։

Բացի այդ՝ կողմերը պայմանավորվել են խաղաղ պայմանագրի բանակցություններից բացառել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը։ «Սա նշանակում է, որ այն ճանապարհը, որով հետաքրքրված է Մոսկվան, մոտ ապագայում չի բացվի։ Նաև քիչ հավանական է, որ Ղարաբաղում ռուսական հյուպատոսություն հայտնվի, քանի որ այնտեղ ռուսներ գործնականում չկան»,- ընդգծել է փորձագետը։