Հայաստանի ղեկավարությունը փորձում է ազատվել թույլ տված սխալների պատասխանատվությունից և փրկություն է փնտրում Արևմուտքում, NEWS.ru-ի հետ զրույցում նշել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
«Հայաստանի ղեկավարությունը, սեփական իշխանությունը պահպանելու համար, ձգտում է ազատվել սխալ հաշվարկների և սխալների պատասխանատվությունից՝ փորձելով «փրկարար օղակ» գտնել Արևմուտքում։ Մենք տեսնում ենք, թե ինչ ավարտ է դա ունենում ուկրաինական ռեժիմի օրինակով՝ անցում դեպի արտաքին վերահսկողություն և սպասարկում արևմտյան կառույցների գլոբալ շահերին»,- պարզաբանել է Սլուցկին։
Հավաքական Արևմուտքը «պահանջում է իր վասալներից» «տոտալ ռուսաֆոբիայի քաղաքականության» ներդրում և կապերի խզում Ռուսաստանի հետ, որին համարում է «աշխարհաքաղաքական թշնամի», հավելել է պատգամավորը։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանը ճակատագրական սխալ չի գործի:
Բելառուսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Գայդուկևիչն, իր հերթին, հայտարարել է, որ Արևմուտքը շահագրգռված չէ, որ Հայաստանում ամեն ինչ լավ և հանգիստ լինի: Նրա խոսքով՝ Արևմուտքը երազում է Ռուսաստանի հետ հարավային սահմանին հակամարտության մասին:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուիչ Մարիա Զախարովան նշել էր, որ պաշտոնական Երևանը փորձում է իր մեղքը, ռազմավարական սխալ հաշվարկները բարդել ուրիշների վրա: