Ամերիկացիների մեծամասնությունը նախապտվություն է տալիս Թրամփին
Ամերիկայի նախկին առաջնորդ և Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը 3 տոկոսային կետով առաջ է անցել փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսից․ Rasmussen Reports ամերիկյան հետազոտական կազմակերպության կողմից անցկացված հարցման արդյունքները։
Հարցվածների 49%-ը պատրաստ է աջակցել Թրամփին նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում, իսկ 46%-ը նախընտրել է Հարրիսին։ Հարցվածների 2%-ն ասել է, որ կքվեարկի այլ թեկնածուի օգտին։ Հարցման մասնակիցների ևս 2%-ը չի կողմնորոշվել պատասխանի հարցում:
Հասարակական կարծիքի հարցումն անցկացվել է օգոստոսի 15-ին և 18-21-ին առցանց և հեռախոսով։ Դրան մասնակցել է մոտ 1,9 հազար ամերիկացի պոտենցիալ ընտրող։ Սխալմունքի հավանականությունը 3% է: