13 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Կոնգրեսում անցկացնելու է միջոցառում Արցախում ցեղասպանության դեմ՝ արդարության պահանջով

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Կոնգրեսում անցկացնելու է միջոցառում Արցախում ցեղասպանության դեմ՝ արդարության պահանջով

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն (ANCA) ԱՄՆ կոնգրեսում անցկացնում է «Հաշվետվություն 2024թ.». Կապիտոլիումի Հիլլի ժողով Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության դեմ՝ արդարության պահանջով։

Կոնգրեսի առաջնորդները, համայնքային ակտիվիստները և կոալիցիոն գործընկերները սեպտեմբերի 19-ին կհավաքվեն Կապիտոլիումի Հիլլի մոտ․ հավաքը նվիրված է լինելու 2020-2023 թվականներին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ցեղասպանության համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն և դրան ուղղված ծրագրին, որը կոչ է անում բնիկ հայերին անվտանգ վերադարձնել Արցախ՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հովանու ներքո։

ANCA-ի հայտարարության մեջ նշված է, որ միջոցառումը, որը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին` ժամը 18:00-ին, կնշի 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Արցախի վրա Ադրբեջանի ռազմական դաժան հարձակման առաջին տարելիցը, որը տասը ամիս տևած պաշարումից հետո ավարտվեց իրենց պատմական հայրենիքից ավելի քան 120,000 հայերի ցեղասպանական, էթնիկ զտումներով։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ