20 Սեպ
2024
19.3° c ԵՐԵՎԱՆ
15.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն ու Հայաստանը վերազինվում են խաղաղ բանակցությունների փակուղու ֆոնին․ RFI

Ադրբեջանն ու Հայաստանը վերազինվում են խաղաղ բանակցությունների փակուղու ֆոնին․ RFI

Ադրբեջանը, ոգևորված իր նավթային հարստությամբ, շարունակում է իր ագրեսիվ վերազինման ծրագիրը՝ մեծապես հենվելով Թուրքիայի ռազմական աջակցության վրա, գրել է Radio France International-ը։

«Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը և թուրքական ռազմական տեխնիկան լրացուցիչ սպառազինություն կտրամադրեն Ադրբեջանին պաշտպանելու համար», – կանխատեսում է Անկարայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Հուսեյն Բաղջին։

Այդուհանդերձ, Ադրբեջանն առաջադեմ սպառազինություն է ստանում նաև Իսրայելից։ Ի պատասխան Արցախի կորստի՝ Հայաստանը ևս ուժեղացնում է իր ռազմական հնարավորությունները, իսկ Ֆրանսիան առաջատար է նոր, բարդ սպառազինությունների մատակարարման հարցում:

Փարիզի պնդմամբ՝ այս աջակցությունը նպաստում է, որպեսզի Հայաստանը դուրս գա ռուսական կախվածությունից և անցի արևմտյան դաշինքների կողմը: Երևանը պնդում է, որ իր վերազինումը զուտ ինքնապաշտպանության նպատակով է։ Վերազինումը տեղի է ունենում խաղաղ բանակցությունների փակուղու ֆոնին։

«Մենք անհանգստանում ենք, որ հինգ, տասը տարի հետո Հայաստանը կվերազինի իր զինուժը, կուժեղացնի ռազմական կարողությունները և կվերադառնա», – նախազգուշացրել է Բաքվի՝ «Միջազգային հարաբերություններ» վերլուծական կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։

Բաղջին ևս զգուշացնում է, որ սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանը վերածում է պոտենցիալ բռնկման կետի։ Այն կարող է խորացնել փոխադարձ կասկածները և էլ ավելի բարդացնել կայուն խաղաղության հասնելու ջանքերը։