11 Հուն
2025
-1.8° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի Իսրայելի դեմ. RSF

ԵՄ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի Իսրայելի դեմ. RSF

Ի պատասխան սպանված լրագրողների աննախադեպ քանակի և իսրայելական իշխանությունների կողմից ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի սկզբից ի վեր մամուլի ազատության այլ կրկնվող խախտումների՝ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) և 59 այլ կազմակերպություններ կոչ են արել Եվրամիությանը կասեցնել Ասոցացման համաձայնագիրը Իսրայելին հետ և նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել մեղավորների դեմ։

«Ժամանակն է բանավոր դատապարտումներից անցնել գործի։ ԵՄ-Իսրայել Ասոցացման համաձայնագրի 2-րդ հոդվածը սահմանում է, որ նրանց հարաբերությունները հիմնված են էական բաղադրիչի վրա, այն է՝ մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների հարգումը: Իսրայելի կառավարությունն ակնհայտորեն ոտնահարում է այս հոդվածը։ ԵՄ-ը, որն Իսրայելի առաջատար առևտրային գործընկերն է, պետք է անհրաժեշտ եզրակացություններ անի դրանից և պետք է ամեն ինչ անի, որպեսզի Նեթանյահուի կառավարությունը դադարեցնի լրագրողների կոտորածը ու հարգի տեղեկատվության և մամուլի ազատության իրավունքը՝ բացելով լրատվամիջոցների մուտքը Գազա», – նշվել է նամակում: