Կրեմլը կոռեկտ չի համարում Դուրովի ձերբակալությունը մեկնաբանելը
Կրեմլը ճիշտ չի համարում հիմա Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը մեկնաբանելը, քանի որ դեռ հայտնի չէ, թե ինչի համար է նա մեղադրվում, նախ պետք է սպասել, որ իրավիճակը պարզվի․ ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն,այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք դեռ չգիտենք, թե կոնկրետ ինչում է մեղադրվում Դուրովը, մենք դեռ պաշտոնական հայտարարություններ չենք լսել, և մինչ որևէ բան ասելը, պետք է սպասել, որ իրավիճակը պարզվի։ Առանց դրա սխալ կլինի ինչ-որ հայտարարություններ անելը»,-ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Լե Բուրժե օդանավակայանում։