20 Սեպ
2024
21.3° c ԵՐԵՎԱՆ
16.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Դուրովին

ՌԴ-ն պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Դուրովին

Մոսկվան հույս ունի, որ Դուրովն ունի իր օրինական պաշտպանության բոլոր հնարավորությունները․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը Պեսկովը։

«Ռուսաստանը պատրաստ է նրան ցանկացած օգնություն ցուցաբերել՝ հաշվի առնելով նրա ռուս լինելու հանգամանքը»,- հավելել է նա։

Սակայն իրավիճակը բարդացնում է այն, որ նա նաև Ֆրանսիայի քաղաքացի է, ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով՝  Փարիզում կալանավորված Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի գործը կարող է քաղաքական համարվել, եթե Ֆրանսիայի իշխանությունները չկարողանան լուրջ ապացույցներ ներկայացնել ձեռնարկատիրոջ դեմ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ։

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը կարծում է, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Ֆրանսիայում կալանավորվելուց հետո թույլ չի տա զգայուն տեղեկությունների փոխանցում Արևմուտքին: