20 Սեպ
2024
17.1° c ԵՐԵՎԱՆ
10.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանը ԱՄՆ-ից 73 հազար հրացան կգնի

Հնդկաստանը ԱՄՆ-ից 73 հազար հրացան կգնի

Հնդկաստանը պայմանագիր է կնքել ԱՄՆ-ի հետ՝ 73 հազար SIG-Sauer-716 Patrol ավտոմատ հրացանների մատակարարման համար՝ 7,62×51 մմ ՆԱՏՕ-ի ստանդարտ տրամաչափի խցիկով․ հայտնում է The Times of India թերթը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։

«500 մ հեռահարությամբ SIG-Sauer-716 պարեկային հրացանները նախատեսված են Չինաստանի և Պակիստանի հետ Հնդկաստանի սահմաններում տեղակայված բանակային ստորաբաժանումներին զինելու համար», – աղբյուրի խոսքն է մեջբերում պարբերականը։

Պայմանագիրը կնքվել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ռազմական գնումների արագացված ծրագրի շրջանակներում։ Ավելի վաղ Նյու Դելին և Վաշինգտոնը կնքել էին առաջին գործարքը, որը ներառում էր 72,400 SIG-716 հրացանների մատակարարում: Նրանց համար զինամթերքի արտադրությունն ամբողջությամբ ապահովում են հնդկական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները։