10 Հուն
2025
0° c ԵՐԵՎԱՆ
10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ում վերահաստատել են Ուկրաինային տրվող ռազմական օգնության ավելացումը

ՆԱՏՕ-ում վերահաստատել են Ուկրաինային տրվող ռազմական օգնության ավելացումը

Տեղի է ունեցել ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստը, դաշնակիցները դատապարտել են Ռուսաստանի «չտարբվերակված հարվածները» և վերահաստատել իրենց խոստումը՝ ավելի ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանունակությունը: Այս մասին ասվում է ՆԱՏՕ–ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Ուկրաինան շարունակում է ամեն օր կանխել, որսալ ռուսական հրթիռները՝ փրկելով անթիվ կյանքեր: Բայց Ուկրաինայի՝ իր պաշտպանական կարողությունները պահպանելը պահանջում է մատակարարման ավելացում և ավելի մեծ աջակցություն: Ռուսական վերջին հարձակումից հետո դաշնակիցներն այսօր վերահաստատեցին, որ ուժեղացնում են իրենց ռազմական օգնությունն Ուկրաինային: Մենք պետք է շարունակենք Ուկրաինային տրամադրել սարքավորումներ և զինամթերք: Այն անհրաժեշտ է Ռուսաստանի ներխուժումից պաշտպանվելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հավելելով, որ դա կենսական նշանակություն ունի Ուկրաինայի համար: