Կրեմլը տեղյակ չէ Դուրովին Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու մասին Telegram-ի հիմնադիր
Պավել Դուրովը դեռևս Ռուսաստանի քաղաքացի է, և Մոսկվայում նրան ֆրանսիական քաղաքացիություն ստանալու մասին տեղեկություններ չկան․ մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Դուրովը դեռևս ՌԴ քաղաքացի է։ Ինչ վերաբերում է ֆրանսիական քաղաքացիություն ստանալուն, մենք տեղյակ չենք, դա մեր գործը չէ», — լրագրողներին տեղեկացրել է Պեսկովը՝ լպատասխանելով հարցին, թե արդյոք Դուրովը դեռ պահպանո՞ւմ է ռուսական անձնագիրը։
Պեսկովը նաև ավելացրել է, որ ռուսական կողմը չգիտի, թե քանի քաղաքացիություն ունի Telegram-ի հիմնադիրն ընդհանրապես։ Le Monde օրաթերթը գրել է, որ 2021 թվականին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը դեմ է եղելԴուրովին քաղաքացիություն տրամադրելուն՝ կարծելով, որ նա չի համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին։
Հիշեցնենք, որ Դուրովը ձերբակալվել է օգոստոսի 24-ի երեկոյան Ֆրանսիայի Լե-Բուրժե օդանավակայանում։ Օգոստոսի 28-ին Փարիզի դատարանը նրան մեղադրանք ներկայացրեց վեց հոդվածով, այդ թվում՝ հատուկ ծառայությունների հետ համագործակցելու հրաժարում և կիբերհանցագործություններ։ Նա կալանքից ազատ է արձակվել 5 միլիոն եվրոյի դիմաց և ներկայումս մնում է դատական հսկողության տակ։