Մոսկվան աջակցում է BRICS-ին անդամակցելու Բաքվի հայտին․ՌԴ փոխարտգործնախարար
Մոսկվան աջակցում է BRICS-ին անդամակցելու Բաքվի հայտին. լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է Ведомости-ն։
Ռյաբկովը տեղեկացրել է նաև, որ Ալիևը հրավիրվել է հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։
«Մենք կարծում ենք, որ սա ուժեղ թեկնածու է, ով միանալով BRICS-ին, անշուշտ կբերի լրացուցիչ դինամիկա և յուրահատուկ փորձ, ներառյալ բազմաթիվ օրակարգերի վրա միաժամանակ և կառուցողական աշխատելու փորձ», – հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարարը։