20 Սեպ
2024
17.3° c ԵՐԵՎԱՆ
12.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը, վախենալով իշխանափոխությունից, նոր լիազորություններ է տալիս ԱՀԾ-ին. RLI

Փաշինյանը, վախենալով իշխանափոխությունից, նոր լիազորություններ է տալիս ԱՀԾ-ին. RLI

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն ընդլայնում է իր լիազորությունները՝ պոտենցիալ խաթարելով Ազգային անվտանգության ծառայության դիրքերը։ Այս մասին նշվել է Robert Lansing Institute-ի ուսումնասիրության մեջ:

Ներկայացված նոր օրենքի նախագծով առաջարկվում է ԱՀԾ-ին տրամադրել պետական գաղտնիքների անմիջական հասանելիություն՝ առանց ԱԱԾ-ի թույլտվության: Գործող օրենսդրության համաձայն՝ ԱԱԾ-ն բացառիկ իրավունք ունի՝ կիսելու գաղտնի տեղեկատվությունը պետական այլ մարմինների, այդ թվում՝ ԱՀԾ-ի հետ: Առաջարկվող օրինագիծը նպատակ ունի փոխել այս գործընթացն, ինչը ԱՀԾ-ին կտա ավելի մեծ ինքնավարություն և կնվազեցնի բյուրոկրատական ձգձգումները՝ կապված ԱԱԾ-ից թույլտվություններ ստանալու հետ: Ակնկալվում է, որ Հայաստանի կառավարությունը կհաստատի փաստաթուղթը, որն այնուհետ հավանաբար աջակցություն կստանա խորհրդարանում: Վարչակազմը, դժվար թե, խոչընդոտի այս փոփոխություններին։ Այս քայլը Հայաստանի ԱԱԾ-ի լիազորությունները զսպելուն ուղղված միտումի մի մասն է: Կառավարության քննադատներն ԱՀԾ-ի ստեղծումը կապում են Ռուսաստանի հետ Հայաստանի կապերը թուլացնելու Փաշինյանի ջանքերի հետ՝ մտավախությունների ֆոնին, որ Կրեմլը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև հակամարտության վերսկսմամբ և Փաշինյանի կառավարության տապալմամբ։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ ԱՀԾ-ի տնօրեն Քրիստինե Գրիգորյանը վերապատրաստվել է արևմտյան հետախուզական ծառայություններում՝ 2023 թվականի հունվարին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հեռանալուց հետո:

Այս փոփոխությունները տեղի են ունենում Հայաստանի և արևմտյան հետախուզական գործակալությունների միջև աճող համագործակցության ֆոնին: 2022 թվականի դեկտեմբերին՝ ԱՀԾ-ի մասին կառավարության օրինագծի ներկայացումից քիչ առաջ, Երևան է այցելել Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։ ԱՄՆ ԿՀՎ բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես այցելել են Հայաստան՝ աջակցելով Հայաստանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության կողմնորոշման փոփոխության գաղափարին։

Հայաստանի ղեկավարության կողմից անվտանգության ոլորտի այս փոփոխությունները կարող են պայմանավորված լինել կառավարության հանդեպ հավատարմություն ապահովելու ցանկությամբ։ Փաշինյանի մերձավոր շրջապատում կան մտավախություններ, որ անվտանգության ոլորտի որոշ պաշտոնյաները, ովքեր կապված են ռուսական հետախուզության հետ ոչ պաշտոնական կապերով, կարող են կազմակերպել իշխանությունը տապալելու հզոր դավադրություն: