13 Սեպ
2024
27.2° c ԵՐԵՎԱՆ
18.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քիչ հավանական է, որ Իսրայելը հարվածներ հասցնի Իրանին․ Stratfor

Քիչ հավանական է, որ Իսրայելը հարվածներ հասցնի Իրանին․ Stratfor

Իսրայելի կանխարգելիչ հարվածի դոկտրինան, ամենայն հավանականությամբ, նվազեցնում է գործողությունների քաղաքական շեմը Իրանի և նրա դաշնակիցների ցանցի աճող սպառնալիքների ֆոնին։ Սակայն այս փոփոխությունը, դժվար թե, զսպի Իսրայելի ապագա հարվածները, և փոխարենը կավելացնի ավելի մեծ տարածաշրջանային պատերազմի բռնկման վտանգը, գրել է Stratfor-ը։

Ավելի մեծ քաղաքական աջակցությամբ՝ Իսրայելի Պաշտպանության ուժերը հավանաբար կանխարգելիչ հարվածներ կհասցնեն Եմենի հուսիների և Իրանի կողմից աջակցվող զինյալների դեմ Սիրիայում և Իրաքում, որոնք պատրաստում են իրենց պատասխան հարվածներն Իսրայելին:
Վերջինս կարող է նաև ավելի շատ հարվածներ հասցնել Հեզբոլլահին հետագա սրման փուլերի ընթացքում, բայց դա կստեղծի հնարավոր սխալ հաշվարկների ավելի մեծ ռիսկ, որը կարող է հանգեցնել լիբանանյան զինյալների և Իսրայելի միջև ևս մեկ ընդհանուր պատերազմի:

Ավելի քիչ հավանական է, որ Իսրայելը հարվածներ հասցնի Իրանին՝ տարածաշրջանային էսկալացիայի մեծ ռիսկի պատճառով: Այնուամենայնիվ, Իսրայելի կառավարությունը կարող է եզրակացնել, որ Իրանին կանխարգելիչ հարվածները ընդունելի ռիսկ են պարունակում, հատկապես, եթե Դոնալդ Թրամփը վերընտրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում։